Միջազգային

Հարավային Կորեայից հազարավոր քարոզչական թռուցիկներով օդապարիկներ են արձակել ԿԺԴՀ-ի կողմը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայից հազարավոր քարոզչական թռուցիկներով օդապարիկներ են արձակել ԿԺԴՀ-ի կողմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի ակտիվիստները մարտի 28-ին վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ Հյուսիսային Կորեայի կողմն են արձակել թռուցիկներ այնպիսի կարգախոսներով, որոնք քննադատում են պաշտոնական Փենյանի գործողությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սեուլի զանգվածային լրատվամիջոցներին:

Ակտիվիստները գազով լի օդապարիկներին ամրացրել են շուրջ 100 հազար թռուցիկներ, որոնացում, մասնավորապես, քննադատում են մեծ քանակությամբ հյուսիսկորեական ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը երկու պետությունների միջեւ ընկած ապառազմականացված գոտու երկայնքով:

Բացի դրանից, որոշ թռուցիկներ բովանդակել են այնպիսի կոչեր, ինչպես օրինակ՝ «Անողոք կրակ բացեք Կիմ Չեն Ընի՝ միջուկային մարտագլխիկներով զինված մոլագարի դեմ»:

Մարտի 26-ին այդ նույն ակտիվիստները, որոնք մտնում են «Մարտիկներ հանուն Հյուսիսային Կորեայի ազատության» խմբի մեջ, ԿԺԴՀ-ի կողմն են արձակել 50 հազար թռուցիկներ: Այդ գործողությունն իրականացվել Է 2010 թվականին հարավկորեական ռազմանավը ջրասույզ անելու հերթական տարելիցի առնչությամբ: Հարավկորեական «Չհոնան» հետախուզական ռազմանավը Դեղին ծովում ջրասույզ Է եղել 2010 թվականի մարտի 27-ին, այդ ժամանակ զոհվել Է 46 ծովային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում