Հասարակական

Արմեն Մուրադյանը չի կարծում, որ հիվանդի հետ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած բժշկին հավելյալ պատիժ էր անհրաժեշտ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը չի կարծում, որ հիվանդի հետ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած բժշկին հավելյալ պատիժ էր անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սիրահարների այգում շտապօգնության բժիշկն իր վարքով հիմնականում համապատասխանել է բժշկի կեցվածքին՝ չհաշված իր վերջին արտահայտությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներիհետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով բժշկի վարքագիծը:

«Բժշկի ընդհանուր կեցվածքը համապատասխանել է բժշկի վարքագծին, չհաշված վերջին արտահայտությանը, ինչի համար էլ ենթարկվել է վարչական տույժի: Չեմ կարծում, որ որևէ ավելի միջոց պետք է կիրառվեր բժշկի նկատմամբ: Նա եկել էր օգնության և պատրաստ էր օգնել հիվանդին: Ուղղակի էմոցիոնալ արտահայտություն է արել, ինչի համար ենթարկվել է վարչական տույժի», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Մի քանի շաբաթ առաջ Սիրահարների այգում Երեւանի «Շտապօգնության» բժիշկ Վահրամ Անդրեասյանն ինքնազգացողությունը վատացած տարեց մարդուն օգնություն ցուցեբարելիս անհարգալից էր խոսել: Բժիշկը դիմելով հիվանդին՝ նշել էր «հավեսդ չունեմ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում