Հասարակական

Արմեն Մուրադյանն անդրադարձել է պաշտոնից իր ազատման և Քուշկյանին նախարար նշանակելու լուրերին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն անդրադարձել է պաշտոնից իր ազատման և Քուշկյանին նախարար նշանակելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնից ազատվելու մասին լուրերը թյուրիմացություն է համարում: Կառավարության նիստից հետոպատասխանելով հարցին՝ ճիշտ է արդյոք, որ ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում,նախարարը նշեց.«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է հետևյալում. հրավեր է ստացվել մայիսի 23-28-ը կայանալիք Առողջապահության համաշխարահային կազմակերպության վեհաժողովին լինել համանախագահող՝ ընդամենը 7 օրվա ընթացքում»:

Հարցին՝ լուրեր կան,որՀարություն Քուշկյանի՝ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետոնա նշանակվելու է ՀՀ առողջապահության նախարար՝ Մուրադյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, քանի որ առաջին անգամ է լսում նման բան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում