2016 թվականին չինացիները 1 տրիլիոն դոլարի անշարժ գույք կգնեն ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գնորդները 2016 թվականին շուրջ 1 տրիլիոն դոլար կներդնեն ԱՄՆ-ում անշարժ գույքի գնման համար՝ ճիշտ այնքան, որքան 2015 թվականին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Smith Research & Gradings խորհրդաժողովի կողասրահներում ՌԻԱ Նովոստիին պատմել Է Չինիաստանի Epoch Times-ի շուկայական վերլուծաբան Հելեն Հոուն:

«2015 թվականին չինացիները անշարժ գույքի բնագավառում ներդրել են շուրջ 1 տրիլիոն դոլար: Ես ակնկալում եմ, որ նման թիվ կլինի նաեւ 2016 թվականին»,- ասել Է նա:

«Այդ թվին Էլ ավելի բարձր Էր 2014 թվականին, երբ չինացիները 1,5 տրիլիոն դոլար Էին ներդրել Միացյալ Նահանգների անշարժ գույքի բնագավառում, ինչը զուգադրելի Է Կանադայի համախառն ներքին արդյունքի հետ»,- հավելել Է Epoch Media Group-ի փոխնախագահ Ռուբի Վոնգը: Նրա խոսքով՝ չինացի այն քաղաքացիների շուրջ 45 տոկոսը, որոնք բնակարան են ձեռք բերում ԱՄՆ-ում, այն գնում են արտագաղթման համար: Այդ թիվը մեծապես կապված Է Չինաստանում հակակոռուպցիոն արշավի հետ, երբ ամենահարուստ մարդիկ (շուրջ 17 տոկոս) իրենց ակտիվները փոխադրում են Արեւմուտք:

«Չինաստանի քաղաքացիները դարձել են խոշորագույն ներդրողներն ԱՄՆ-ի տնտեսության մեջ՝ 2015 թվականին ներդնելով 29 միլիարդ դոլար երկրի ընկերություններում: Բացի դրանից, չինացիներն այժմ տարագիրների նոր խոշորագույն հանրույթն են, որը գերազանցում Է մեքսիկացիների եւ կանադացիների հանրույթները»,- հավելել Է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս