ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 54 տարեկանում մահացել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Գիդո Վեստերվելեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Վեստերվելեն մահկանացուն կնքել է Քյոլնի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր քաղցկեղից:
Վեստերվելեն ներկայացնում էր Գերմանիայի Ազատ դեմոկրատների կուսակցությունը, որը կոալիցիա էր կազմել Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատների հետ: Վեստերվելեն գլխավորել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2009-2013 թվականներին: Նա Գերմանիայի պատմության մեջ առաջին գործող նույնասեռական նախարարն էր: 2010 թվականից Վեստերվելեն քաղաքացիական միության մեջ էր Միխայել Մրոնցի հետ:
Գերմանիայի արտաքին գործերի ներկայիս նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ցավակցություն հայտնելով Վեստերվելեի ընտանիքին և ընկերներին, նշել է, որ նա իր երկրի իրական հայրենասերն էր և իրական եվրոպացի:
Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի 2012 թվականի մարտի 15-ի հարցազրույցը Գիդո Վեստերվելեի հետ: