Արմեն Մուրադյանը հանձնարարել է հետևել դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ կարևորվել է պետական պատվերի իրականացման համար հատկացված միջոցների արդյունավետ ծախսման հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացվել է, որ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հանրապետության բուժհիմնարկներում պետական պատվերի շրջանակներում հիվանդների բուժման գործընթացը, ինչը միտված է պետական բյուջից հատկացվող միջոցների ճիշտ և արդյունավետ ծախսման ապահովմանը:

Այնուհետև առողջապահության պատասխանատուների հետ քննարկվել են մոր և մանկան ծառայության կարևոր բժշկաժողովրդագրական ցուցանիշները։ Արմեն Մուրադյանն առաջարկել է բոլոր մարզերում իրականացնել մանրամասն վերլուծություններ` տալով ցուցանիշների միտումների գնահատականներ, դրանց բարելավման ուղիների առաջարկներ։ Այնուհետև նախարարությունում կկազմակերպվեն ըստ մարզերի առանձին քննարկումներ։

Նախարարը կարևորել է նաև պատվաստումների ընդգրկվածության նպատակային մակարդակի ապահովումը` որպես առողջապահական լրջագույն նշանակություն ունեցող ցուցանիշ:

Արմեն Մուրադյանը մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի ուշադրությունն է հրավիրել նաև տեղերում խմելու ջրի նկատմամբ հսկողության ուժեղացման, ինչպես նաև սննդային վարակներից ու թունավորումներից խուսափելու, սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման խնդրի վրա: «Կանխարգելիչ միջոցառումներն օր առաջ պետք է իրականացվեն, որպեսզի ջրով կամ սննդով պայմանավորված վարակիչ հիվանդությունների բռնկումներ չունենանք»,-ասել է նախարարը` հավելելով, որ յուրաքանչյուր նման դեպք խիստ գնահատականի կարժանանա` հաշվի առնելով առողջապահական, սոցիալական և տնտեսական կորուստները:

Նախարարը միաժամանակ հորդորել է տեղերում ուշադրության կենտրոնում պահել ինչպես բուժական, այնպես էլ հանրային առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան