Արմեն Մուրադյանը պահանջել է ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կարևորվել է հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղմիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը:

Նախարարը հանձնարարել է շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և հաստատված ձևի համաձայն տեղեկացնեն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին։ Նախարարը միաժամանակ հանձնարարել է Դեղերի փորձագիտական կենտրոնում կլինիկաների մասնագետների մասնակցությամբ ձևավորել խումբ` հավաքագրված տեղեկատվությունը հանգամանալից վերլուծելու նպատակով:

Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև փորձագիտական կենտրոնում ձևավորված դեղատնտեսագիտական բաժնի աշխատանքների ակտիվացման խնդրին, հանձնարարել է դեղերի որակը և արդյունավետությունը գնահատելիս առաջնորդվել նաև դեղատնտեսագիտական մշակված մեթոդաբանությամբ: «Պետք է ձգտենք, որ գոնե սոցիալական հիվանդությունների բուժման նպատակով կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը գրանցելիս ունենանք դրանց դեղատնտեսագիտական վերլուծությունը` արտարդվող կամ այլ երկրում իրականացված մեկ տարվա դիտարկման արդյունքներով»,-ասել է նախարարը` կարևորելով նաև հետգրանցումային շրջանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացումը, նոր մոտեցման ձևավորումը:

Նախարարին զեկուցվել է, որ դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցման և վերլուծման համակարգն ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են բժիշկների երկամսյա դասընթացներ։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից