Արմեն Մուրադյանը դասախոսություն է կարդացել երիտասարդ մասնագետների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ է կատարվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է առաջնորդության մասին իր տեսակետները: Քննարկման առանցքում է եղել նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում:

«Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա անդրադարձել է առաջնորդության հասնելու համար անհրաժեշտ ներուժի և շարժառիթների առկայությանը, դրանց ապահովման կարևորությանը: Առաջնորդությունը, նրա գնահատմամբ, ենթադրում է առաջին հերթին հսկայական պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր զգացում:

Նախարարը դպրոցի սաների առաջարկով կիսվել է նաև անձնական փորձով: Խոսել է բժշկության մեջ, բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում, վիրահատության ժամանակ առաջնորդելու կարողության մասին: «Յուրաքանչյուր առաջնորդ մեծ ուժ է ստանում իր հայրենիքում»,- ընդգծել է նախարարը` կարևորելով հայրենիքի հետ մշտական կապը, տարբեր ոլորտների զարգացման ապահովումը:

Պատասխանելով դպրոցի սաների հարցերին` Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև հանրային առողջությանը, առողջապահական մարտահրավերներին, դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակմանը, բուժաշխատողների պաշտպանվածության հարցին, ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:

Ամփոփելով հանդիպումը` նա հորդորել է երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին և հիշել, որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան