Միջազգային

Բրյուսելում 4 ոստիկան Է վիրավորվել հակաահաբեկչական ստուգայցի հետեւանքով

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում 4 ոստիկան Է վիրավորվել հակաահաբեկչական ստուգայցի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրավորվել են երեք բելգիացի եւ մեկ ֆրանսիացի ոստիկաններ, զինված ծայրահեղականն սպանված Է: Սրանք են Բրյուսելի Ֆորեի կոմունայում բելգիական եւ ֆրանսիական ոստիկանության համատեղ հակաահաբեկչական ստուգայցի արդյունքները, որն իրականացվել Է մարտի 15-ին՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ի երեկոյան այս տվյալները պաշտոնական հայտարարությամբ հավաստել Է Բելգիայի համերկրային դատախազությունը:

Դատախազության հայտարարության մեջ նշված Է, որ ոստիկանների վրա կարող Էին կրակել մի քանի հոգի, սակայն մնացած հանցագործների մասին ոչ մի տեղեկատվություն առայժմ չկա:

«Փարիզի ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում խուզարկությունը կատարվել Է (Բրյուսելի) Ֆորեի կոմունայի Դրիս փողոցի բնակարանում»,- հայտնել Է դատախազությունը:

«Գործողության ընթացքում մեկ կամ մի քան մարդ սկսել են կրակել ոստիկանների վրա, հենց որ նրանք բացել են բնակարանի դուռը: Չորս ոստիկաններ վիրավորվել են»,- նշված Է փաստաթղթում: «Մեկ կասկածյալ, որը զինված Է եղել Կալաշնիկով ինքնաձիգի տիպի մարտական զենքով, գրոհի ընթացքում սպանվել Է: Այդ մարդու ինքնությունն այս պահին պարզվում Է»,- հավելել Է դատախազությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում