Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է. Ալեքսանդր Մարգարով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի ներգրավվածությամբ լուծվեց մի քանի խնդիր: Առաջինը Ռուսաստանն իր գործողություններով նպաստեց, որ ամրապնդվեն Սիրիայի նախագահ Բաշար Ալ- Ասադի դիրքերը: Միանշանակ է նաև այն հանգմանքը, որ միջազգային հանրությունը հաշվի է առնում Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, և պարզ է, որ պաշտոնական Մոսկվան դառնում է այնպիսի դերակատար, որի հետ կարելի է համագործակցել նույն սիրիական հարցի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն` անդրադառնալով Սիրիայի զորքի հիմնական մասի դուրս բերման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը:

«Ռուսաստանն այս քայլով նաև ցույց է տալիս, որ ինքը, Սիրիայում ներգրավվելով, չի ցուցաբերում կտրուկ կեցվածք` ասելով, թե ինքն է այստեղ և միայն ինքն է որոշում ինչ է լինելու Սիրիայում: Ցույց է տրվում այն, որ ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես կողմերից մեկը, ով ներգրավված է սիրիական զարգացումներում և ունի իր շահերը տվյալ տարածաշրջանում»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Ռուսաստանի նախագահի որոշման հետ կապված երկու հիմնական մոտեցումներ են շրջանառվում: Նախ այն, որ ՌԴ-ն, ծախսելով օրական մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար, ազատագրեց 10 հազար քկմ տարածք, շուրջ 200 բնակավայրում վտանգը զգալի նվազեց: Այժմ էլ ռուսական կողմը պատրաստ է որոշ չափով ետ կանգնել, և նպաստել Շվեյցարիայում տեղի ունեցող բանակցային գործընթացին, որպեսզի այն բերի կոնկրետ արդյունքներ սիրիական տարբեր կողմերի համար, Սիրիան էլ մնա մեկ միասնական պետություն:

Հաջորդ մոտեցումն էլ այն է, որ ՌԴ-ն ի վիճակի չէ երկու ճակատում` Սիրիայում և Ուկրայինայում շարունակել պայքարել: Ֆինանսական ծանր իրադրություն է, Ռուսաստանի վրա բացասական ազդեցություն են թողնում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները և ահա նա գնում է նահանջի:

Իրականում, Ալեքսանդր Մարգարովի խոսքով, ՌԴ-ն ամբողջությամբ իր զորքերը դուրս չի բերում: Նա պահպանում է թե Տարտուսի բազան, թե տեղի ավիաբազան: Դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում Սիրիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է:

Հայերեն English

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան