Միջազգային

Եգիպտոսում նախարարը պաշտոնանկ է արվել Մուհամեդ մարգարեին բանտ նստեցնելու պատրաստակամության համար

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում նախարարը պաշտոնանկ է արվել Մուհամեդ մարգարեին բանտ նստեցնելու պատրաստակամության համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, թե բանտ կնստեցներ անգամ Մուհամեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Պաշտոնյան իսկույն էլ հավելել է՝ «Ներիր ինձ, Ալլահ», իսկ հաջորդ օրը պաշտոնապես ներողություն է խնդրել: Սակայն Եգիպտոսի վարչապետն ազատել է նրան զբաղեցրած պաշտոնից:

Եգիպտոսի դատական հանրությունը քննադատել է այդ որոշումը: Նրանցից մեկը հայտարարել է, որ դա ընդամենը վրիպախոսություն է եղել, իսկ պաշտոնյային չպետք է հեռացնեին:

Եգիպտոսի արդարադատության նախորդ նախարարը պաշտոնից զրկվել էր անցյալ տարվա մայիսին, երբ կարծիք էր հայտնել, որ դատավարներ կարող են դառնալ միայն հասարակության բարեկեցիկ խավերից սերվածները, նա նման աշխատանքի համար անարժան է համարել աղբահավաքների երեխաներին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում