Միջազգային

Ուկրաինան խոստովանել է, որ պատրաստ չէ անցամակցել ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան խոստովանել է, որ պատրաստ չէ անցամակցել ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի զինված ուժերը չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Բոժոկը: Եվրոպական իշխանությունների գնահատականներով ՆԱՏՕ-ին Ուկրանիայի անդամակցության հարցը Կիևի համար անհասանելի կլինի առաջիկա քառորդ դարի ընթացքում:

«Հիմա Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք դաշինքի հետ միասին կենտրոնանում ենք այն բանի վրա, որպեսզի Ուկրաինայի պաշտպանողական և անվտանգության համակարգը համապատասխանեցնենք այն չափանիշներին, որոնք ընդունվել են ՆԱՏՕ-ի կողմից»,- հայտարարել է Բոժոկը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին Ուկրաինայի զինված ուժերի համապատասխանեցումը թույլ կտա խոսել դաշինքին այդ երկրի անդամակցության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում