Միջազգային

ԻՊ-ի դեմ ապստամբած Ռաքայի բնակիչների կողմն են անցել 200 զինյալներ

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի դեմ ապստամբած Ռաքայի բնակիչների կողմն են անցել 200 զինյալներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ապստամբած Ռաքա քաղաքի բնակիչների կողմն են անցել շուրջ 200 զինյալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«ԻՊ-ից շուրջ 200 զինյալ սիրիացիներ անցել են Ռաքայի բնակիչների կողմը, ինչը ահաբեկիչներին հարկադրել է արգելադետքեր կազմակերպել քաղաքի ուղեմուտքերի մոտ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ քաղաքի բնակիչները Սիրիայի պետական դրոշներ են բարձրացրել քաղաքի եւս հինգ շրջաններում եւ զինված բախումների ընթացքում այնտեղից դուրս են մղել ահաբեկիչներին:

Ապստամբներին հաջողվել է կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ հաղորդակցվել բջջային կապով:

Մարտի 5-ի երեկոյան ապստամբ բնակիչները Սիրիայի դրոշներ են բարձրացրել Ռաքայի հինգ թաղամասում: Դրանցից երկուսում քաղաքացիները հանրահավաք էին անցկացրել՝ հաջակցություն սիրիական բանակի: Զինված բախումների ընթացքում հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի մեծ թվով ահաբեկիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում