Life

Կահիրեում Հայաստանի դեսպանատունը քաղաքի ամենահեքիաթային վայրերի ցանկում է

1 րոպեի ընթերցում

Կահիրեում Հայաստանի դեսպանատունը քաղաքի ամենահեքիաթային վայրերի ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում Հայաստանի դեսպանատունը հայտնվել է քաղաքի ամենագեղեցիկ 17 վայրերի ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, identity-mag.com-ը կազմել է Կահիրեի հեքիաթային 17 վայրերի ցուցակը:

Կայքը գրում է, որ այն քոթեջը, որտեղ տեղակայված է դեսպանատունը, ասես «Քնած դշխուհու» կամ «Հենզելի ու Գրետել»-ի պատմությունից դուրս եկած լինի:

Ցուցակում ներառվել են նաև Հելիոպոլիսում գտնվող Baron Empain պալատը, արքայազն Սալիդ Հալիմի պալատը, հին Կահիրեում գտնվող Բաբ ալ-Ֆութուհը, Քորբայում գտնվող տունը, ղպտիների գերեզմանատունը, «Մարիոթ» հյուրանոցը, ալ-Մուիզ ալ-Դին փողոցը, Աբդեն պալատը, Հելիոպոլիսի բազիլիկ եկեղեցին, Կահիրեի դարպասները, Քասր ալ-Նիլ կամուրջը, Սաբիլը, Բանյան ծառերը, Maison du Canada-ն, Իսպանիայի դեսպանատունը և Կահիրեի միջնաբերդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում