Միջազգային

Թուրքիան պետք Է միջոցներ ձեռնարկի՝ նվազեցնելու միգրանտների հոսքը Եվրոպա. Ցիպրաս

1 րոպեի ընթերցում

Թուրքիան պետք Է միջոցներ ձեռնարկի՝ նվազեցնելու միգրանտների հոսքը Եվրոպա. Ցիպրաս

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան պետք Է ընդունի այն միջոցները, որոնք մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում կմշակվեն Եվրոպա միգրանտների հոսքը նվազեցնելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Աթենքում կայացած հանդիպումից հետո:

«Առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը հարկ Է միջոցներ մշակել, որոնք պետք Է Թուրքիայի կողմից ընդունվեն փախստականների հոսքը նվազեցնելու համար»,-հայտարարել Է վարչապետը:

Ցիպրասը նաեւ հայտնել Է, որ մարտի 8-ին ինքը կայցելի Իզմիր՝ մասնակցելու Թուրքիայի հետ համագործակցության Բարձրագույն խորհրդի չորրորդ նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում