Միջազգային

Ռուսաստանցիների 70 տոկոսից ավելին պատրաստ Է նախագահական ընտրություններում քվեարկել Պուտինի օգտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիների 70 տոկոսից ավելին պատրաստ Է նախագահական ընտրություններում քվեարկել Պուտինի օգտին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների 70 տոկոսից ավելին պատրաստ Է պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում պաշտպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) մամուլի տեղեկագրում:

«Առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի օգտին իրենց ձայնը տալու պատրաստակամություն 2016 թվականի սկզբին հայտնում են ռուսաստանցիների 74 տոկոսը, ինչն առավելագույն ցուցանիշն Է չորս տարվա ընթացքում (2012 թվականի հոկտեմբերին այն կազմել Է 40 տոկոս): Ընդ որում նույնիսկ այն մարդկանց թվում, ովքեր նշում են, որ նախագահը դեռ չի իրականացրել իր նախընտրական խոստումներից շատերը, պատրաստ են Պուտինին պաշտպանել հարցվածների 70 տոկոսը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Սոցիոլոգների տվյալներով՝ Պուտինի օգտին ներկայում չի պլանավորում քվեարկել հարցման մասնակիցների 15 տոկոսը, եւս 11 տոկոսը չի կողմնորոշվել ընտրության հարցում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում