ԱՄՆ Կոնգրեսում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է համար 75 օրինագիծը, որով Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ծավալվող ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի առաջարկած փոփոխությունից հետո 75 համարի օրինագծում ցեղասպանության ենթարկվող ժողովուրդների թվում նշվել է նաև հայերի անունը:

Կոնգրեսական Ռոյսի առաջարկով` պարբերությունը ստացել է հետևյալ վերջնական ձևակերպումը. «Այսպես կոչված Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը և նրանց հետ գործակցող ահաբեկիչները ծայրահեղ ջարդարարություններ են իրականացնում Սիրիայի և Իրաքի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների` ասորիների, հայերի, քաղդեացիների, ինչպես նաև եզդիների հանդեպ: Քրիստոնյաների, եզդիների և այլ էթնիկ փոքրամասնությունների սպանդը պատերազմական հանցագործություն է, ոճիր մարդկության դեմ և ցեղասպանություն»:

«10 ամիս առաջ ես կոնգրեսականների հետ առաջին անգամ այցելեցի Երևան` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես տեսա, թե որքան շատ են սարսափելի ջարդարարության վկայություններն ու հուշերը` անգամ մեր օրերում: Հայոց ցեղասպանության օրինագիծը մենք չհաստատեցինք: Եվ այժմ պետք է զգոն լինել, որպեսզի նույն սխալը չկատարենք Արևելքում տեղի ունեցող ցեղասպանության փաստի հանդեպ»,-ասել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Դևիդ Թրոթը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ