Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները: Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում Էքստրեմալ պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, ձմեռային տարեշրջանում՝ գիշեր եւ ցերեկ:

Ստորաբաժանումների գործողությունների վերահսկման համար ներգրավվում են «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատներ: Հատուկ- մարտավարական պատրաստության հմուտ հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել արգելքների հոգեբանական գոտին եւ հետախույզի արահետը:

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին