Աշխարհի միլիարդատերերի ցանկում ներառվել է չորս հայ գործարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսի հրապարակած միլիարդատերերի հոբելյանական 30-րդ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է չորս հայ գործարար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի միլիարդատարերի ցանկում հայազգի միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), ով 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ հորիզոնականը: 3,1 մլրդ կարողությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում, արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանը` 2,2 մլրդ դոլար կարողությամբ 810-րդն է, իսկ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը` 1,4 մլրդ դլարով զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը:

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի նախկին եւ նախկին սեփականատեր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 մլրդ դոլար: 67 մլրդ դոլարով նրան հետևում է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդ հորիզոնականում է ներդրող Ուորեն Բաֆեթը` 60.8 միլիարդ դոլարով: Չորրորդ տեղում է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմ Էլուն (50 մլրդ), նրան հաջորդում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ), ապա՝ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ), Լարի Էլիսոնը (43.6 մլրդ), Մայքլ Բլումբերգը (40 մլրդ) , Չարլզ Կոխը (39.6 մլրդ) եւ Դևիդ Կոխը (39.6 մլրդ):

Ըստ Forbes-ի` աշխարհում այսօր կա 1810 միլիարդատեր` նախորդ տարվա համեմատ 16-ով պակաս:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ