Միջազգային

Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք են տանում Սիրիայի զինյալներին. Լավրով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք են տանում Սիրիայի զինյալներին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք Է տարվում Սիրիայի զինյալներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակի սեգմենտի շրջանակներում:

«Առանձնահատուկ խնդիր Է՝ կասեցնել ահաբեկիչների սնուցումը դրսից, ինչի համար անհրաժեշտ Է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը, որով զենք Է մատակարարվում ելուզակներին, այդ թվում՝ հումանիտար օգնության ավտոշարասյուներովե,-ընդգծել Է նա:

Լավրովը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այդ տեղեկատվությունը հրապարակելու թուրք լրագրողների փորձերը հետապնդվում են Անկարայի կողմից:

«Այդ մասին հայտնող լրագրողներին դատի են տալիս եւ դատապարտում երկար տարիների բանտարկությանե,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում