Միջազգային

Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում ոչնչացրել են «Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալների

1 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում ոչնչացրել են «Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալների

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում Հանասեր-Հալեպ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերահսկողությունը հաստատելու պայքարում վերացրել են «Իսլամական պետության» 100-ից ավելի զինյալների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:

Ճանապարհահատվածը, որը կոչվում է «կյանքի ճանապարհ», զինյալների կողմից գրավվել էր մեկ շաբաթ առաջ: Զինյալները գրավել էին Հանասեր քաղաքը և շրջակա գյուղերը, որտեղից կրակ էին բացել տրանսպորտային միջոցների ուղղությամբ: Փետրվարի 29-ին պարզ դարձավ, որ սիրիական բանակի գործողություններով պայմանավորված ճանապարհն ամբողջությամբ անվտանգ է դարձել: Այժմ այն բաց է երթևեկության համար:

Սիրիայում կրակի դադարեցման համաձայնագիրը ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին: Հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետության» և «Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորման վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում