Արմեն Մուրադյանն իր բելառուս գործընկերոջ հետ քննարկել է դեղերի շրջանառությանն առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Բելառուսի «Սրտաբանության հանրապետական գիտական և գործնական պետական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Մրոչեկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով միմյանց` նախարարներն անցել են մտքերի փոխանակման:

Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարի` Մինսկ կատարած այցի շրջանակում արդեն իսկ ուրվագծվել էին համագործակցության ուղղությունները և հիմա Արմեն Մուրադյանի հրավերով Վասիլի Ժարկոն այցելել է Երևան` ծանոթանալու թե մեր երկրի առողջապահական համակարգին, թե մասնակցելու «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» նախարարական համաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվել է, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման ոլորտում, ուր գրանցվել են լրջագույն հաջողություններ: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքներին և կանոններին վերաբերող հարցեր:

Վասիլի Ժարկոն պատրաստակամություն է հայտնել առկա նորմատիվ բազայի հիման վրա խորացնելու համագործակցությունը, վստահեցրել է, որ գործընկեր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, իրենք բաց են թե կրթական, թե փորձի փոխանակման, թե տնտեսական փոխգործակցության առումով:

Արմեն Մուրադյանն էլ նշել է Հայաստանի առողջապահության ոլորտում արձանագրված հաջողությունները. իմունակախարգելման ծրագրի բարձր ցուցանիշի ապահովում` գրեթե 95 տոկոս ծածկույթով, մանկական մահացության 2.5 անգամ նվազում, սրտանոթային հիվանդությունների կանխարգելում, կլինիկական հետազոտությունների նոր մոտեցումներ և այլն: Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ներդրված Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը և բուժաշխատողների հավատարմագրումը կնպաստեն բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացմանը:

Ամփոփելով հանդիպումը` կողմերը պայմանավորվել են «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումները, մոտեցնել երկրների դիրքորոշումները:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան