Միջազգային

Սիրիայում հրադադարի համաձայնագիրը պաշտպանել են ավելի քան 100 խմբավորումներ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հրադադարի համաձայնագիրը պաշտպանել են ավելի քան 100 խմբավորումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ ընդդիմադիր խմբավորումների թիվը, որոնք համաձայնել են փետրվարի 27-ի հրադադարին, անցել է 100-ը ու այդ թիվը շարունակում է աճել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին Sputnik գործակալությանըհայտնել է բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ մտադիր են հրապարակել բոլոր խմբավորումների անվանումները, որոնց մեջ կան նաև իրեն անծանոթ խմբավորումներ:

Փետրվարի 22-ին հրապարակվել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, որի համաձայն` փետրվարի 27-ին պետք է հաստատվի հրադադար, որը սակայն չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» ու այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից որակվված են որպես ահաբեկչական:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում