Միջազգային

«Իսլամական պետության» պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա

1 րոպեի ընթերցում

«Իսլամական պետության» պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր գործակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հայտնել Է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:

«Մենք Իրաքից եւ Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղեւորվում խոշոր դաշտային հրամանատարները»,-ամերիկացի սպայի խոսքը մեջբերել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» համաարաբական թերթը: «Նրանք Լիբիա են գնում հարեւան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,-պարզաբանել Է Ուորենը:

Նա նաեւ նշել Է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունը ավելի ու ավելի Է մեծանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում