Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում հասավ առաջադրված բոլոր նպատակներին. New York Times

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Սիրիայում հասավ առաջադրված բոլոր նպատակներին. New York Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, որը ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ, հասել է այդ ուղղությամբ առաջադրված բոլոր նպատակներին եւ նույնիսկ ավելիին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը տեղ է գտել փետրվարի 23-ին New York Times թերթում հրապարակված հոդվածում:

Հրատարակության գնահատմամբ՝ Մոսկվան հինգ գլխավոր խնդիր ունի Սիրիայում՝ «վերջ դնել երկրում ռեժիմը փոխելու եւ դրսից դրա հրահրման փորձերին», «խափանել Մոսկվային մեկուսացնելու Վաշինգտոնի պլանները», «ապացուցել, որ Ռուսաստանն ավելի հուսալի դաշնակից է, քան Միացյալ Նահանգները», «ցուցադրել նոր սպառազինությունները»:

«Բոլոր այս հինգ նպատակները որոշակիորեն ձեռք են բերվել»,- ընդգծել են հոդվածի հեղինակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում