Միջազգային

Բելգիան փակել Է Ֆրանսիայի հետ սահմանը՝ զգուշանալով փախստականների հորդումից

1 րոպեի ընթերցում

Բելգիան փակել Է Ֆրանսիայի հետ սահմանը՝ զգուշանալով փախստականների հորդումից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան հայտարարել Է Ֆրանսիայի հետ իր սահմաններին անձնագրային վերահսկողության միջոցներ սահմանելու մասին: Երկրի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը հայտնել Է, որ ոստիկանության մինչեւ 290 աշխատակիցներ կտեղաբաշխվեն սահմանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մինչդեռ Ֆրանսիայի դատարանը շարունակում Է Կալեի ճամբարից հազարավոր միգրանտների վտարման՝ կառավարության պլանների օրինականության վերաբերյալ հայցի քննությունը:

«Այդ մարդիկ հենց այժմ գալիս են այստեղ»,- հայտարարել Է Բելգիայի նախարարը՝ նկատի ունենալով Կալեի «Ջունգլի» ճամբարի բնակիչներին: Նրա խոսքով՝ միջոցառումները, որոնք ենթադրում են Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցում, սահմանվում են անորոշ ժամկետով:

Այդ միջոցառումները, հայտնել Է նախարարը, չեն նշանակում երկրի սահմանների փակում, բայց կկատարվի փաստաթղթերի ընտրակային ստուգում, իսկ ձերբակալվածներն անհապաղ կարտաքսվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում