Արմեն Մուրադյանն ու Հարութ Սասունյանը քննարկել են մարդասիրական օգնությամբ դեղերի ներկրման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել բարերարին առողջապահական համակարգի արդիակացման և ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար:

Նախարարն ընդգծել է, որ իրականացված աշխատանքը չի կրում դրվագային բնույթ, այլ համակարգված հսկայական գործընթաց է:Քննարկման առանցքում են եղել մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքերի և դեղերի ներկրմանը վերաբերող հարցերը:Նախարարը շեշտել է, որ բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է մարզային և ՀՀ ԱՆ ենթակայության բժշկական հաստատություններին:

Հարութ Սասունյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել համագործակցել զարգացման հստակ ծրագրերով:Նշվել է, որ մարդասիրական ճանապարհով ներկրվող սարքավորումներն առաջին հերթին նպաստում են մեր երկրում բժշկական օգնության որակի բարելավմանը: Որակյալ սարքավորումների մի խմբաքանակ էլ նախորդ տարվա վերջին բաշխվել է հայաստանյան բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի` 2015թ. գարնանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ:

Արդյունավետ համագործակցության և հայրենանվեր գործունեության համար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ում 34 հիվանդանոցներ ղեկավարող «Prime Healthcare Management Inc» միության նախագահ Մայք Սարյանին:

Անդրադարձ է կատարվել նաև Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված և Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին հատկացված թանկարժեք հակաուռուցքային դեղերին, մասնավորապես, «Ավաստին»-ին, որի տրամադրումը մեծ գոհունակություն է առաջացրել հիվանդների շրջանակում:

Քննարկվել են նաև Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ներկրվող սարքավորումները, բժշկական պարագաները, Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների կարիքները գնահատելու, համատեղ աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան