Միջազգային

Մերձավոր Արեւելքն արագորեն զինվում Է

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արեւելքն արագորեն զինվում Է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը տարվա ընթացքում դեպի Մերձավոր Արեւելքի երկրներ սպառազինությունների արտահանումն աճել Է 61 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ասված Է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտի (ՍԽՀՀԻ) զեկույցում:

Վերջին հինգ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան աշխարհում երկրորդն Է դարձել զենքի ներմուծվող մատակարարումների ծավալով: 2011-2015 թվականներին այս երկիր զենքի ներմուծումը 2006-ից մինչեւ 2010 թվականն ընդգրկող ժամանակաշրջանի համեմատությամբ աճել Է 275 տոկոսով:

Նույն այդ ժամանակահատվածում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից զենքի գնումներն ավելացել են 35 տոկոսով, իսկ Քատարի կողմից՝ 279 տոկոսով:

Եգիպտոս զենքի ներմուծումը տասը տարվա ընթացքում աճել Է 37 տոկոսով:

ՍԽՀՀԻ-ն փետրվարի 22-ին հերթական զեկույցն Է ներկայացրել զենքի համաշխարհային առեւտրի վերաբերյալ: Դրանում նշվում Է, որ այդ բնագավառում ամենախոշոր արտահանողներն են մնում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկսած 2004 թվականից, զենքի առեւտրի ծավալը մշտապես աճել Է եւ 2011-2015 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում նախորդ հինգամյակի համեմատությամբ ավելացել 14 տոկոսով: 2011-2015 թվականներին զենքի ամենախոշոր արտատանողները եղել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս երկրներին բաժին Է ընկնում այդ բնագավառում ընդհանուր վաճառքների 74 տոկոսը, միայն ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին՝ 58 տոկոսը:

Ռուսաստանը 2011-2015 թվականներին նախորդ հնգամյակի համեմատությամբ զենքի արտահանումն ավելացրել Է 28 տոկոսով, իսկ զենքի գլոբալ առեւտրում նրա բաժինը վերջին հինգ տարում կազմել Է 25 տոկոս:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում