Մշակույթ

«Երեւանյան բեսթսելեր» նախագիծն անում ենք խղճի մտոք` չհետապնդելով որևէ կոմերցիոն նպատակ. Արամ Անանյան

2 րոպեի ընթերցում

 «Երեւանյան բեսթսելեր» նախագիծն անում ենք խղճի մտոք` չհետապնդելով որևէ կոմերցիոն նպատակ. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծն արվում է խղճի մտոք` չհետապնդելով որևէ կոմերցիոն նպատակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Երբ սկսում էինք իրականացնել նախագիծը, գրքերի թիվը քիչ էր: Իրականում ավելի փոքր էին տպաքանակները, ավելի փոքր էին վաճառքները: Տարեցտարի ընթերցողների թիվն ավելացավ, հետաքրքրությունը մեծացավ: Մեր ցանկությունն այն է, որ ոչ թե 10, այլ հարյուրավոր, հազարավոր գրքեր վաճառվեն, որպեսզի մեր հանրությունը կրկին դեմքով դառնա դեպի գիրքը,ընթերցանությունը, դեպի գրական արժեքները: Դա է նաև այս նախագծի նպատակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արամ Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի խոսքով` «Երեւանյան բեսթսելեր»-ն իրականացվում է, որպեսզի մեր ընթերցողը ծանոթանա գրական նորություններին, բեսթսելերներին, լավ գրականությանը, լինի մրցակցություն, մեծանա գրքի վաճառքը: Արամ Անանյանը վստահեցնում է` հետաքրքիր գրքի պահանջարկ միշտ կա:

«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:

Միջոցառման աջակիցն է նաեւ «Մանչո գրուպ» ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում