Միջազգային

Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն որոշեցին համագործակցել հատուկ գործողությունների ոլորտում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն որոշեցին համագործակցել հատուկ գործողությունների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) գլխավոր շտաբը եւ ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել հատուկ գործողությունների ոլորտում շտաբների համագործակցության մտադրությունների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook-ում Ուկրաինայի գլխավոր շտաբի Էջում:

«Տեղի Է ունեցել ՆԱՏՕ-ի պատվիրակության, որը գլխավորում Էր ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Մարշալ Ուեբը, եւ գլխավոր շտաբի պետ-Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Մուժենկոյի պաշտոնական հանդիպումը:

Մեր հյուրերի այցի գլխավոր նպատակը ՈւԶՈւ-ի հատուկ գործողությունների ուժերի ձեւավորմանը ծանոթանալն Է եւ դրանց կազմավորման ու զարգացման գործընթացին օգնություն ցուցաբերելը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ «բանակցությունների արդյունքում հուշագիր Է ստորագրվել հատուկ գործողությունների ոլորտում ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների ուժերի շտաբի եւ ՈՒԶՈՒ-ի գլխավոր շտաբի միջեւ համագործակցության մտադրությունների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում