Միջազգային

Պորոշենկոն եւ Բայդենը Դոնբասի իրադրության վատթարացում են արձանագրել

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոն եւ Բայդենը Դոնբասի իրադրության վատթարացում են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջին յոթ օրվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն է անցկացրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Զրուցակիցներն ընդգծել են Ուկրաինայում բարեփոխումների շարունակման կարեւորությունը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ միջազգային ֆինանսական այլ հաստատությունների հետ համագործակցության համատեքստում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն հայտնել է Դոնբասի իրադրության վատանալու մասին, ինչն, իր հերթին, դատապարտել է Բայդենը եւ իր զրուցակցին հավաստիացրել, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում