Նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս չշտապել. եղանակը կարող է խաբուսիկ լինել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հորդորեց չշտապել հողի վաղաժամ մշակմանն անցնելու հարցում: «Առաջիկա ջերմային կանխատեսումների համաձայն` դրական ջերմաստիճան է սպասվելու նաև գիշերները, ինչը մտահոգության առիթ է տալիս, բայց առաջիկայում` ընդհուպ մինչև ապրիլ ամսվա կեսը, դեռևս հավանական են ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց փոխնախարարը:

Եթե ջերմային բարձր ռեժիմը պահպանվի, պտղատու ծառատեսակները կարող են ավելի վաղ ծաղկել: Փետրվարի 17-ին գրանցված տվյալներով` ամբողջ հանրապետության տարածքում բացված բողբոջներ դեռ չկան: Մեղրու տարածաշրջանի բարձրադիր հատվածներում ձյան ծածկի առկայության շնորհիվ պտղատու ծառերը դեռ հանգստի փուլում են:

«Այսպիսի ջերմաստիճանային պայմաններում Տավուշի մարզում հարկավոր է իրականացնել պտղատու ծառատեսակների ու խաղողի այգիների էտի աշխատանքները, իսկ Արարտյան դաշտում` կորիզավոր ծառատեսակների: Խաղողի այգիներում այգեբաց կատարել դեռ չարժե»,- հավելեց Պետրոսյանը: Նա նաև ընդգծեց, որ ցանքի աշխտանքները կամ առավել ևս բաց դաշտում սածիլացման աշխատանք իրականացնելու մասին որևէ խոսք լինել չի կարող, քանի որ Արարատյան դաշտում մոտակա երկու ամսվա ընթացքում դեռ կարող են գրանցվել ջերմային կտրկուկ անկումներ: Խորհուրդ է տրվում բաց բնահողում ու դաշտերում բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի սածիլացման աշխատանքները սկսել ապրիլի 25-ից հետո: Վաղահաս կարտոֆիլի տունկն Արարատյան հարթավայրում որպես կանոն կատարվում է մինչև մարտի 20-ը. խորհուրդ է տրվում այդ շրջանում պատրաստ լինել:

«Այս պահի դրությամբ կորուստներ չունենք: Ամենավաղ ծաղկող ծառատեսակը հոնենին է, ապա նշենին, կաղնին, ծիրանենին և դեղձենին, հետևաբար ծաղկումը սկսելու է այս հաջորդականությամբ:

Փոխնախարարը հայտնեց, որ ոռոգման մասին դեռ շատ վաղ է խոսել: Դիտված առատ տեղումների շնորհիվ հողում արդյունավետ խոնավության պաշարները միանգամայն բավարար են: Այնուամենայնիվ, համապատասխան ոլորտի պատասխանատուներին կզգուշացվի, որպեսզի առավել հետևողական աշխատանքներ իրականցվեն ոռոգման համակարգը նախապատրաստելու համար:

Գառնիկ Պետրոսյանը նաև նշեց, որ հանրապետության ջրամբարներում ջրի բավականաչափ մեծ պաշարներ են կուտակվել: Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատ հավաքվել է ավելի քան 100 մլն խմ-ով շատ ջուր, Արտաշատի ջրամբարում` 8 մլն խմ-ով ավելի, Ապարանի ջրամբարում` շուրջ 3 մլն խմ-ով: Նա նաև նշեց, որ Սևանի ջրի մակարդակը անցած տարվանից բարձր է մոտ 12-13 սմ-ով: Բացի այդ, բարձրադիր գոտիներում դեռ բավականաչափ ձնածածկ կա, հետևաբար ջրային ռեսուրսների խնդիր այս տարի պետք է չլինի:

Հայերեն

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին