Արմեն Մուրադյանն անդրադարձավ վարչապետի բողոքների վերաբերյալ մամուլի հրապարակումներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, որ ՀՀ վարչապետը դժգոհել է պետպատվերով բուժօգնության հետ կապված բողոքների ավելացման առումով և նշել, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու: «Երեկ հաշվետվություն է եղել և մեր աշխատանքը գնահատվել է բավարար: Եղել են որոշակի խնդիրներ, առաջարկներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ այժմ քննարկվում են ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա ոլորտում օպտիմալացում իրականացնելու հետ կապված հարցերը:

«Կան տարիների ընթացքում կուտակված խնդիրներ, և մենք փորձում ենք այդ խնդիրները նախ վերլուծել ըստ կարիքների և խմբավորել, իսկ դրանից հետո փորձել դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմներ մշակել: Յուրաքանչյուր երկրում անկախ ֆինանսական մեխանիզմներից, առողջապահական ոլորտում միշտ լինում են դժգոհություններ, սոցիալական լարվածություն»,- ասաց Մուրադյանը:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան