Վլադիմիր Ժիրինովսկին Դավութօղլուին անգրագետ է անվանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Թուրքիայի նկատմամբ պահանջ ունեցող բոլոր երկրները ներկայացնեն իրենց պահանջները, այդ երկրից ոչինչ չի մնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով runovosti.ru-ն, այս մասին ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե պաշտոնական Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:

«Ի պատասխան դրան մենք պետք է, իմ կարծիքով, թուրքական Քուրդիստանը անկախ պետություն ճանաչենք, պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արևմտյան Հայաստանի հողերը: Բացի դրանից՝ բուլղարացիներն ու հույներն էլ կարող են իրենց պահանջները ներկայացնել, ու Թուրքիայից ոչինչ չի մնա»,- ասել է Ժիրնովսկին:

Ժիրինովսկին նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետը պատմություն չգիտի: «Թուրքիայի վարչապետն Ուկրաինա էր այցելել ու հայտարարել, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա անգրագետ մարդ է, քանի որ չգիտի՝ Ղրիմը մենք ստացել ենք Թուրքիային ջախջախելու արդյունքում, երբ կնքվել է Քյուչուք-Քայնարջիի հաշտության պայմանագիրը: Ուկրաինան դրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը միշտ ձախողման է տանում»,- հավելել է Ժիրինովսկին:

Հայերեն العربية Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը