Կարծիքներ

Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերություններում ռազմական բախման սցենար չի կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերություններում ռազմական բախման սցենար չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ռուս-թուրքական հարաբերություններում «ապոկալիպտիկ» շրջադարձ չի կանխատեսում: Նրա խոսքով` սիրիական հակամարտությունից դուրս լարվածության ծավալում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև անհավանական է: «Ռուս-թուրքական հարաբերություններն իսկապես գտնվում են ոչ կայուն վիճակում, ես ենթադրում եմ, որ դրանք կարող են վատթարանալ: Այն կարող է տեղի ունենալ Սիրիայում տիրող իրադրության պատճառով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանը նկատեց, որ Թուրքիան, ուղղակիորեն ազդեցություն կրելով սիրիական հակամարտությունից, փորձում է դրանում ներգրավել նաև ՆԱՏՕ-ին, ինչը դաշինքն այնքան էլ չի ուզում:

Քաղաքագետի դիտարկմամբ` այս իրադրությունում Հայաստանը պետք է ուշադիր հետևի տեղի ունեցող զարգացումներին և վարի կոմպլեմենտար քաղաքականություն: «Շատ հաճախ հայ լրագրողները, քաղաքագետները, ում ես անվանում եմ մեկնաբաններ, ասում են, թե հայկական քաղաքականությունը վատ է նրանով, որ արձագանքող է, պետք է պրոակտիվ լինի, առաջ գնացող, հաշվարկված քայլեր կատարի: Ինձ համար ակնհայտ է այն, որ հայկական քաղաքականությունը արձագանքող, առաջ գնացող, կտրուկ չէ, դա հիմա ավելի լավ է: Քանի որ կտրուկ քայլերը կարող են վտանգավոր լինել մեզ համար»,-շեշտեց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում