Life

Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ քաղցկեղի բուժման հեղաշրջիչ եղանակ են մշակել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ քաղցկեղի բուժման հեղաշրջիչ եղանակ են մշակել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար հեղաշրջիչ բուժում են մշակել: Արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտության տվյալների համաձայն՝ ծագումնաբանորեն վերափոխված իմունային բջիջների (այսպես կոչված T-լիմֆոցիտների) կիրառմամբ բուժումը դեպքերի գրեթե 90 տոկոսի ժամանակ հանգեցրել Է այն հիվանդների լիակատար վերականգնման, որոնց մոտ ախտորոշված Է եղել վերջին փուլի արյան քաղցկեղ:

Ինչպես նշել Է հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Սթենլի Ռիդելը, նոր բուժումը փրկել Է այն հիվանդներին, որոնց ավելի վաղ չԷին օգնում բուժման ավանդական մեթոդները:

«Մենք նրանց մոտ սպիտակարյունության ոչ մի կարգի նշաններ չենք հայտնաբերել՝ օգտագործելով շատ ճշգրիտ տեխնոլոգիաներ»,- ասել Է Ռիդելը:

Ըստ որում գիտնականները նշում են, որ քաղցկեղով հիվանդներից ոմանք բուժման կիրառումից հետո մահացել են, ուստի այն լրացուցիչ թեստերի կարիք ունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում