Միջազգային

ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցներն առանձին հանդիպում կանցկացնեն Թուրքիայի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցներն առանձին հանդիպում կանցկացնեն Թուրքիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հրավիրված չԷ Եվրամիության՝ փետրվարի 18-19-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին, ԵՄ-ի 11 երկրների ղեկավարներ գագաթնաժողովի սկսվելուց առաջ ԵՄ-ին առընթեր Ավստրիայի մշտական ներկայացուցչությունում Թուրքիայի վարչապետի հետ առանձին կոնսուլտացիաներ կանցկացնեն Սիրիայի հակամարտության եւ միգրացիոն խնդրի շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի երկրների 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման կողասրահներում հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր: Սպասվում Է, որ Թուրքիան կպահանջի միգրանտների հետ կապված օգնությունը 3 մլրդ եվրոյից ավելացնել մինչեւ 5 մլրդ եվրո:

«Ոչ, Թուրքիան չի մասնակցի գագաթնաժողովին: Պլանավորված Է նախնական հանդիպում, որը կկայանա ԵՄ-ին առընթեր Ավստրիայի մշտական ներկայացուցչությունում, որին կմասնակցեն հանրակցության 11 երկրների ղեկավարներ եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն»,- հայտնել Է եվրոպացի դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում