Միջազգային

Ավակովը պատմել է կառավարությունը գլխավորելու Սաակաշվիլիի առաջարկի մասին

2 րոպեի ընթերցում

Ավակովը պատմել է կառավարությունը գլխավորելու Սաակաշվիլիի առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Зеркало недели» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է, որ Միխայիլ Սաակաշվիլին իրեն առաջարկել է գլխավորել կառավարությունը: Ավակովի խոսքով՝ Օդեսայի նահանգապետն ըստ էության նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար դարձել է ընդդիմություն: ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ Սաակաշվիլիի ուղղությամբ ջրով լի բաժակը նետելու դեպքից մի քանի օր անց Սաակաշվիլին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը: «Եկ պայմանավորվենք: Դու եղիր վարչապետ, իսկ ես՝ առաջին փոխվարչապետ…Չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիի խոսքերն է մեջբերել Ավակովը:

Փետրվարի սկզբներին Սաակաշվիլին Արսենի Յացենյուկի կառավարությունն անվանել էր«կոռուպցիայի որջ և բարեփոխումների գերեզման» ու հայտարարել, որ փետրվարի 16-ին սպասում է կառավարության հրաժարականը, երբ կներկայացվի գործադիրի հաշվետվությունը:

«Ռեյտինգ»սոցիլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքներով՝ Յացենյուկի հրաժարականը պաշտպանում է Ուկրաինայի հասարակության գրեթե 70 տոկոսը, իսկ նրա աշխատանքը դրական է գնահատել միայն 8 տոկոսը: Համաձայն այդ հարցման՝ երկրում ամենահեղինակավոր քաղաքական գործիչը Միխայիլ Սաակաշվիլին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում