Արմեն Մուրադյանն առաջնահերթություն է համարում որակյալ բուժօգնության ապահովումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են իրականացված և իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև հետագա ծրագրերը:

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցության մակարդակն առողջապահության ոլորտում` վստահեցնելով, որ վարկային ծրագրերը ծառայում են իրենց նպատակին: Նախարարի գնահատմամբ` այդ մասին են վկայում նաև 2015-2016թթ. շահագործման հանձնված մի շարք բժշկական կենտրոնները, ինչպես նաև տնտեսված միջոցների հաշվին կառուցված ամբուլատորիաները: Նա անդրադարձել է ոչ միայն համատեղ իրականացված հիվանդանոցաշինության լայնածավալ ծրագրերին, այլ նաև 2015թ. հունվարից մեկնարկած և շարունակվող սքրինինգային հետազոտություններին:

Արմեն Մուրադյանն ընդծել է, որ բնակչությունը վստահությամբ է լցված երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սքրինինգների նկատմամբ, որոնք ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Նշվել է նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում որպես գերակայություն սահմանել է կարիքների գնահատումը, ինչը ևս պետք է լինի համատեղ իրականացվող աշխատանքների հիմքում:

Նախարարն ընդգծել է նաև, որ արդյունավետ համագործակցության բարձրանիշը պահպանելու տեսանկյունից, բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը:

Սուսաննա Հայրապետյանը նախարարին ներկայացրել է իրենց թիմի այն անդամներին, ովքեր վերջերս են ժամանել մեր երկիր առողջապահության ոլորտում առաքելություն իրականացնելու նպատակով: Նա հանդես է եկել նաև իրականացվող ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկներով:

Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից առողջապահության ոլորտում իրականացված տասնամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որն հանգամանալից անդրադառնում է փուլ առ փուլ կատարված բոլոր բարեփոխումներին և արդիականացման ծրագրերին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավարը ևս իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունից:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից