Տարածաշրջանում անցած մեկ շաբաթում գրանցվել է 8 երկրաշարժ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, փետրվարի 4-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Գորի քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 4-5 բալ (մագնիտուդ 3.4): Փետրվարի 5-ին և 6-ին ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Թուրքիայում, երկուսը Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 3 և 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4 և 2.7), մեկը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) Չալդրան քաղաքից 15 կմ դեպի արևելք:

Փետրվարի 6-ին 3 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Ահար քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 31 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 7-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Փետրվարի 5-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում՝ Թայնան քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 55 մարդ, տուժել՝ 548-ը, 80-ը համարվում են անհետ կորած: Փլուզվել են շինություններ, այդ թվում՝ մեկ առևտրի կենտրոն, բազմահարկ մի քանի շենք: Փետրվարի 8-ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Պապուա Նոր Գվինեայի Պանգունա քաղաքից 92 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Փետրվարի 10-ին 6.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի Օվալլե քաղաքից 40 կմ դեպի արևմուտք, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հայերեն

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը 176,1 կմ ճանապարհների միջին նորոգմանը կհատկացնի շուրջ 8,9 մլրդ դրամ