Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցովկմեկնի üրանսիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի üրանսիա: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, üրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք: Ելիսեյան պալատում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը üրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ üրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն Փարիզի «Փոքր պալատե թանգարանում բացված «Հայկական գեղանկարչությունը 1830- 1930թ.թ.ե ցուցահանդես, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգյան պալատում բացված ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում