Միջազգային

Իտալիայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել մաֆիական գործունեության համար

1 րոպեի ընթերցում

Իտալիայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել մաֆիական գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայի Կատանիա քաղաքի կարաբինավորներն ընդգրկուն գործողություն են անցկացնում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում, որի արդյունքում ձերբակալման օրդերներ են տրվել մաֆիական գործունեության մեջ կասկածվող 109 հոգու նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել Է Tgcom 24 հեռուստաալիքը:

Ձերբակալությունները կատարվում են ամբողջ Իտալիայում եւ արտասահմանում, գործի են դրվել իրավապահ մարմինների ավելի քան 500 աշխատակիցներ: Հետաքննության ուշադրության կենտրոնում, որը վարում Է Կատանիայի դատախազության մաֆիայի դեմ պայքարի բաժինը, Լաուդանիի ազդեցիկ մաֆիական կլանն Է, որը սերտորեն կապված Է «Կոզա Նոստրա» սիցիլիական հանցավոր կազմակերպության հետ:

Հետաքննության բոլոր ֆիգուրանտները կասկածվում են մաֆիական գործունեությանը մասնակցության, շորթումների, մաքսանենգության, թմրանյութերի առեւտրի եւ անօրինականորեն զենք պահելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում