Միջազգային

ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երջանկության եւ կրոնական հանդուրժողության նախարարներ

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երջանկության եւ կրոնական հանդուրժողության նախարարներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունում կհայտնվեն սկզբունքորեն նոր նախարարական պաշտոններ՝ երջանկության եւ կրոնական հանդուրժողության նախարարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ԱՄԷ-ի վարչապետ Դուբայի կառավարիչ Մուհամեդ ալ Մաքթումը:

Վարչապետը ճշտել Է, որ երջանկության նախարարի հիմնական խնդիրը լինելու Է «պետության բոլոր պլանների, նրա ծրագրերի եւ քաղաքականության համախմբումը եւ հասարակությունն ավելի երջանիկ դարձնելը»:

Իսկ կրոնական հանդուրժողության նախարարը հանդուրժողություն Է արմատավորելու «որպես Էմիրությունների հասարակության գլխավոր արժեք»:

Փետրվարի 8-ին ալ Մաքթումը Twitter-ում ԱՄԷ-ի բնակիչներին տեղեկացրել Է կառավարական կառուցվածքների ընդգրկուն վերակազմման մասին, որն արդեն հավանության Է արժանացել ԱՄԷ-ի նախագահի կողմից: Կառավարության բարեփոխման վերաբերյալ հայտարարությունը զուգադիպել Է կառավարման ապագայի շուրջ ամենամյա Համաշխարհային գագաթնաժողովին, որն այս օրերին ընթանում Է Դուբայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում