Մերկելին զայրացրել է Հռոմի պապի կողմից Եվրոպան չբեր կնոջ հետ համեմատելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է չբեր կնոջ հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քահանայապետը պատմել է փետրվարի 8-ին:

«Նա փոքր-ինչ զայրացած էր այն պատճառով, որ ես Եվրոպան համեմատել Էի անպտուղ կնոջ հետ, որն անկարող է երեխա ունենալ»,- ասել է պապը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Նա ինձ հարցրեց՝ ես իրո՞ք մտածում եմ, որ Եվրոպան այլեւս չի կարող երեխաներ ունենալ: Ես ասացի, որ Եվրոպան կարող է, որովհետեւ նա ուժեղ եւ խորն արմատներ ունի»,- նշել է քահանայապետը: Ընդսմին նա հավելել է, որ «ամենադժվարին ժամանակներում Եվրոպան միշտ էլ ապացուցել է, որ ինքն անսպասելի ռեսուրսներ ունի»:

2014 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «հյուծված» Եվրոպան ավելի ու ավելի է իրեն հիշեցնում «տատիկի», որը զրկված է պտղաբերությունից եւ զգայականությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ