Միջազգային

Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պատրաստվում են 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա ԻՊ-ի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պատրաստվում են 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա ԻՊ-ի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները պատրաստվում են մինչև 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է CNN-ի աղբյուրը: Նշվում է, որ զինվորականների պատրաստվածությունն անցկացվում է Սաուդյան Արաբիայի տարածքում, որին մասնակցում են ինչպես տեղի զինվորականները, այնպես էլ Եգիպտոսի, Սուդանի ու Հորդանանի:

Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են զինվորներ ուղարկել Սիրիա «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում