Միջազգային

Բելգիայում կոռուպցիան 2015 թվականին 4 մլրդ եվրո Է նստել երկրի վրա

1 րոպեի ընթերցում

Բելգիայում կոռուպցիան 2015 թվականին 4 մլրդ եվրո Է նստել երկրի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում կոռուպցիան անցյալ տարի 4 միլիարդ եվրո Է նստել երկրի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է De Morgenեւ Het Laatste Nieuws թերթերի՝ փետրվարի 5-ին հրապարակված համատեղ հետաքննության նյութերում: Համեմատության համար նշենք, որ դա ավելի Է, քան Եվրամիության բոլոր 29 երկրները պատրաստ են 2016 – 2017 թվականներին տրամադրել միգրացիոն ճգնաժամի լուծման համար:

«Կոռուպցիան եւ պետական միջոցների հափշտակումները լուրջ մարտահրավեր են մնում հասարակության համար: 2015 թվականին դրանց ծավալը գնահատվում Է 4 միլիարդ եվրո, ինչը փոքր-ինչ ցածր Է անցյալ տարվա ցուցանիշից»,- ասված Է հետազոտության մեջ:

Բերված տվյալները հաստատել Է նաեւ թագավորությունում Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի ղեկավար Պոլ Մելեմանսը: «Այո, այդ ցուցանիշը համապատասխանում Է իրականությանը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում