Միջազգային

Քիսինջերը կոչ Է արել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների նոր «ռազմավարական հայեցակարգ» մշակել

2 րոպեի ընթերցում

Քիսինջերը կոչ Է արել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների նոր «ռազմավարական հայեցակարգ» մշակել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կոչ Է արել մշակել «ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր ռազմավարական հայեցակարգ, որի շրջանակներում հնարավոր կլիներ կարգավորել վիճահարույց հարցերը»: Այս առաջարկը տեղ Է գտել այն մեկնաբանության մեջ, որը նա փետրվարի 4-ին The National Interest վաշինգտոնյան ցանցային հրատարակությունում հրապարակել Է Մոսկվա իր այցի ավարտից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Քիսինջերն արձանագրում Է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը «հավանաբար վատագույնն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր», որ «փոխադարձ վստահությունը երկուստեք վերացել Է», եւ «առճակատումը փոխարինել Է համագործակցությանը»: Դեռ ավելին՝ երկու երկրներում «մեկնաբաններից շատերը» ելնում են այն բանից, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ «նոր սառը պատերազմ Է սկսվել», գրում Է Քիսինջերը:

«Երկու երկրների երկարաժամկետ շահերը պահանջում են այնպիսի աշխարհակարգ, որտեղ ներկայիս ցնցումներն ու փոփոխականությունը փոխակերպվեն նոր հավասարակշռության, որը կլինի ավելի բազմաբեւեռ ու գլոբալացված»,-հավելել Է լեգենդար քաղաքական գործիչն ու քաղաքագետը:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում