Միջազգային

Հարավկորեական կոսմետիկան աշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերում

1 րոպեի ընթերցում

Հարավկորեական կոսմետիկան աշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՅՈՆՀԱՓ: Մաշկի խնամքի կորեական միջոցները և կոսմետիկան ամբողջ աշխարհում սկսել են մեծ հեղինակություն վայելել: Դրանց հաջողությունը պայմանավորված է բնական բարձրորակ բաղադրիչներով, որոնք արդյունավետ կերպով բարելավում են մաշկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի գործընկեր Yonhap հարավկորեական գործակալությունից, այդ արտադրանքների հաջողության մյուս գրավականն էլ դրանց մատչելի արժեքն է:

Միջազգային մամուլը ևս արդեն արձանագրել է այդ կոսմետիկայի հեղինակության աճը: Մասնավորապես NBC-ն գրել է, որ հարավկորեական այդ արտադրանքներն ամերիկյան խանութներում մեծ ճանաչում են գտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում