Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովը միացնում են Պարսից ծոցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը Կապից ծովը Պարսից ծոցին միացնելու հսկա ջրանցքի նախագծի աշխատանքներ է սկսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Իրանի եւ Ռուսաստանի ինտերնետային աղբյուրները:

Նշվում է, որ Կասպից ծովը Պարսից ծոցին միացնելու գաղափարն առկա է դեռեւս 19-րդ դարավերջից: Սակայն, առաջին անգամ Իրանն այդ հարցը 90-ականների սկզբին է Ռուսաստանի հետ բանակցությունների առարկա դարձրել: Ռուսաստանը հավանություն է տվել անդրիրանյան ջրանցքի անցկացման գաղափարին: Սակայն, 1997 թվականին Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները տարածվել են Կասպից ծով - Պարսից ծոց ջրանցքի նախագծի վրա եւս:

Այժմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո դարձյալ արդիականացել է այդ ռազմավարական ջրային երակի ստեղծման գաղափարը:

Նշվում է, որ ներկայում Իրանն այդ նախագիծը մտցրել է առաջնություն ունեցող նախագծերի շարքը: Նախագծի վրա աշխատանքները թեժացել են, որին ներգրավվել են նաեւ արտասահմանցի մանսագետներ: Պնդումներ են հնչում, որ ջրանցքը կարող է նույնիկս շահագործման հանձնվել 2020 թվականին:

Ջրանցքի ընդհանուր երկարությունը 735,250 մ է: Ջրանցքի շինարարության վրա, 2013 թվականին հաշվարկներով, նախատեսվում է ծախսել 10 մլրդ դոլար: Հաշվարկների համաձայն` նախագծին արված ներդրումը կվերադառնա 5 տարվա ընթացքում: 2000 թվականին Ռուսաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում անգամ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել ջրանցքի պատնեշների պատրաստման եւ «ծով-գետ» տիպի նավերի շինարարության մասին:

Ջրանցքը հնարավորություն կընձեռնի կասպյան տարածաշրջանի երկրներից Պարսից ծոց եւ ովկիանոս բեռնափոխադրումների համար:

Հայերեն العربية

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ