Հայաստանում ՏՏ ոլորտում ներգրավված են 13 հազար մասնագետներ, 450 ընկերություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտում արդեն մի քանի տարի աննախադեպ աճ է գրանցվում: Կառավարության ու մասնավոր հատվածի աշխատանքը լուրջ, դրական արդյունք է տալիս այդ ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարի խոսքով` ոլորտում աշխատում են 450 ընկերություններ, մոտ 13 հազար մասնագետներ, ոլոտի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 550 միլիոն ԱՄՆ դոլար, աճը կազմել է 17 տոկոս: Վկայակոչելով 2015-ից գործարկված ՏՏ սկսնակ ընկերություններին արտոնություն տվող օրենքը, որով սահմանվում է շահութահարկի 0 տոկոս և երկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում` Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ստեղծվել է 79 սկսնակ ընկերություն և 329 նոր աշխատատեղ: Նշված ընկերություններից 65-ը ստացել են հավաստագրեր հարկային արտոնություններից օգտվելու համար:

Նախարարը կարևորեց «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության խորացումը, որի արդյունքում այս տարի նրանց կողմից Հայաստանում հիմնադրվելու է նրանց տասը լավագույն կենտրոններից մեկը:

Նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում կբացվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, նախարարության կողմից կիրականացվի ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը: Այս տարի տեղի կունենան ավանդական դարձած Արմթեքն ու Դիջիթեքը: Վերջինիս շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ կիրականացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան-Հայաստան համագործակցության ձևաչափ, որով եռակողմ շահերը կմեկտեղվեն:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում